• Home
  • COMPANY
    • Growth History
    • Leadership
    • Regional Offices
    • Stacks
  • CAREERS
  • PROCUREMENT
  • SUCCESS STORIES
  • BENEFITS
  • NEWS
Softconstruct
  • Home
  • CAREERS
  • NEWS
  • BENEFITS
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն և «Ֆասթ Բանկ»

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն և «Ֆասթ Բանկ»

Օրերս ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այցելել է «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն։ Փոխվարչապետը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիր, խմբի նախագահ Վահե Բադալյանի և «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության մասնաշենքում, այդ թվում այցելել է  «Ֆասթ Բանկ»-ի, «Ucraft»-ի, «Hoory»-ի, «Fast Media»-ի գրասենյակներ։

 

Շրջայցից հետո փոխվարչապետ Խաչատրյանին է ներկայացվել «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ և դրա հետ փոխկապակցված ընկերությունների գործունեությունը Հայաստանում և արտերկրում, տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների կարևորագույն ձեռքբերումները։  Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացել է, որ այս պահի դրությամբ Բադալյան եղբայրների կողմից հիմնադրված ու ՀՀ-ում գործող բոլոր բիզնես կազմակերպությունների աշխատակիցների քանակն այս պահի դրությամբ 6714 է։ Փոխվարչապետը տեղեկացել է նաև, որ «ՍոֆթԿոնստրակտ» ընկերությունը մասնաճյուղեր ունի 5 մայրցամաքների 16 երկրներում, որտեղ աշխատում են 609 մասնագետներ մշտական և 1500 հոգի՝ գործարքային հիմունքով։ Ընկերությունը մասնակցել է միջազգային հարյուրավոր ցուցահանդեսների և մրցանակաբաշխությունների, ունի հաղթական նվաճումներ։

 

Փոխվարչապետը ծանոթացել է Fastex էկոհամակարգի լայն ու ապագայամետ հնարավորություններին, «Ֆասթ Բանկ»-ի ստեղծման նախապատմությանը և զարգացման ռազմավարության մի շարք կետերին։  Փոխվարչապետի շրջայցը եզրափակվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված մի շարք միջոցառումների և անշարժ գույքի ոլորտում իրականացվող ծավալուն նախագծի՝ 120 000 քմ մակերեսով «Սոֆթ Սիթի» բիզնես կենտրոնի համառոտ ներկայացմամբ։ Բիզնես կենտրոնը կառուցվում է «Կովկաս» համալիրի հարևանությամբ՝ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղին հարող տարածքում։  Մանրամասները տեսանյութում:

19.12.2023

News

Softconstruct
  • COMPANY
    • Growth History
    • Leadership
    • Regional Offices
    • Stacks
  • CAREERS
  • SUCCESS STORIES
  • BENEFITS
  • NEWS
  • REPORTS
  • TERMS AND CONDITIONS
  • PRIVACY POLICY
  • COOKIE POLICY
  • PROCUREMENT

Let's keep in touch

[email protected]

FOLLOW US, BE ONE OF US ON

SUBSCRIBE TO OUR NEWSLETTER

FOR THE LOVE OF THE GAME

© 2025 SOFTCONSTRUCT. All rights reserved.